Rearrange with Narek Amirkhanyan

Kriminalhörspiel Podkast

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
00:00
00:00

Rezime epizode

ԱՏՁՄ-ի նախագահ, «VOLO» ընկերության հիմնադիր Արմեն Քոչարյանի հետ զրուցել ենք «DigiTec 2026»-ի նախապատրաստությունների, «Volo»-ի 20-ամյա պատմության, 30-ից մինչև 300 աշխատակից աճելու և 20 տարի անց ընկերության ղեկավարումը հանձնելու մասին։ Անդրադարձել ենք արհեստական բանականության պատճառով ծրագրավորման շուկայի տրանսֆորմացիային, ձեռքով կոդ գրելու ապագային, Արմաթ ինժեներական լաբորատորիաների 650 գյուղական կենտրոններին, Հայաստանը «AI» հաբ դարձնելու տեսիլին։

Epizode

333-

#331 Արմեն Քոչարյան - DigiTec 2026-ը, Արմաթ լաբերը, Կոդ գրելու ավարտը

ԱՏՁՄ-ի նախագահ, «VOLO» ընկերության հիմնադիր Արմեն Քոչարյանի հետ զրուցել ենք «DigiTec 2026»-ի նախապատրաստությունների, «Volo»-ի 20-ամյա պատմության, 30-ից մինչև 300 աշխատակից աճելու և 20 տարի անց ընկերության ղեկավարումը հանձնելու մասին։ Անդրադարձել ենք արհեստական բանականության պատճառով ծրագրավորման շուկայի տրանսֆորմացիային, ձեռքով կոդ գրելու ապագային, Արմաթ ինժեներական լաբորատորիաների 650 գյուղական կենտրոններին, Հայաստանը «AI» հաբ դարձնելու տեսիլին։

19 нов. 2026
332-

#330 Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան - Հումոր գողանալը, «AI» կոմիկները, սիթքոմների փողերը

Սթենդափ կոմիկներ և սցենարիստներ Արմեն Սարգսյանի և Վազգեն Օհանյանի հետ զրուցել ենք «Արի օգնենք» շոուի ստեղծման, սթենդափ մշակույթի զարգացման, ռիլերի վիրուսային հաջողության և սոցցանցերում հումոր գողանալու խնդիրների մասին։

15 нов. 2026
331-

#329 Ստեփան Ազարյան - Բրենդինգի գաղտնիքները, վստահության դեֆիցիտը, ճաշակը

«Backbone Branding» ընկերության հիմնադիր, ստեղծագործական ղեկավար Ստեփան Ազարյանի հետ զրուցել ենք «Backbone»-ի հաջողության պատմության, միջազգային շուկա դուրս գալու և հեղինակավոր մրցանակներ նվաճելու ուղու մասին։ Խոսել ենք արհեստական բանականության ազդեցության, դիզայնում ճաշակի ու խորության, ազդեցիկ մարդկանց մոտ վստահության դեֆիցիտի, չհանձնվելու փիլիսոփայության և անկեղծ մարդկային շփումների անփոխարինելի արժեքի մասին։

05 нов. 2026
330-

#328 Դավիթ Տոնոյան - Ինչպես անվտանգ նիհարել, չգրանցված դեղերը, «Ozempic»-ի գաղտնիքները

Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք 28 կգ նիհարելու նրա անձնական տրանսֆորմացիայի, «Ozempic»-ի ու «GLP-1» ագոնիստների արդյունավետության, ճարպակալումը որպես հիվանդություն դիտարկելու կարևորության և անվտանգ նիհարելու բժշկական ճանապարհների մասին։ Անդրադարձել ենք տղամարդկանց հորմոնալ առողջությանը, որովայնային ճարպի և տեստոստերոնի կապին, ինքնանշանակված դեղերի վտանգներին, Հայաստանում չգրանցված դեղորայքի խնդրին, ինչպես նաև համընդհանուր առողջապահական ապահովագրությանն ու ռոբոտացված ուրոլոգիային։

30 окт. 2026
329-

#327 Նարեկ Սաֆարյան - 40 միլիոն օգտատեր, «AI»-ի փուչիկը, փախուստ Երևանից

«Renderforest» ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման ու 13 տարվա պատմության, «AI» տրանսֆորմացիաների, աշխատակիցների քանակը 130-ից 25-ի հասցնելու և պրոդուկտիվությունը բազմապատկելու մասին։ Նարեկը նաև պատմել է «Nvidia GPU» չիպերի գնաճի, սերվերային հզորությունները Հայաստան բերելու, «Woods» համայնքային տարածքի ու «Ardi Academy»-ի, ինչպես նաև «AI»-ի վտանգների, դիպֆեյքերի և աշխատաշուկայի ապագայի մասին։

22 окт. 2026